«ՊՍԺ»-ն տրանսֆերի է հանել Նեյմարին, ում ակումբը ձեռք է բերել 220 մլն եվրոյի դիմաց, ուստի չի պատրաստվում բաց թողնել ֆուտբոլիստին այդ գումարից ցածր գնով։ Սակայն «ՊՍԺ»-ն պատրաստ է դիտարկել նաև այլ տարբերկաներ։ Մասնավորապես ակումբը պատրաստ է «Ռեալի» հետ բանակցություններ վարել և Նեյմարի տրանսֆերի մեջ ներառել Կազեմիրոյին։
Ֆրանսիական ակումբը կիսապաշտպանին դիտարկում է որպես Տիագո Մոտային փոխարինող, քանի որ վերջինս արդեն չի ցուցադրում նախկին խաղը։
«Ռեալում», սակայն, պատասխանել են, որ Կազեմիրոն մնալու է թիմում, չնայած նրան, որ Զիդանի օրոք նա ավելի քիչ կարևորություն ունի թիմի համար, և Պոլ Պոգբայի տեղափոխության դեպքում այն կարող է ավելի նվազել։
Կազեմիրոն մեծ ներդրում է ունեցել Զիդանի թիմում, երբ վերջինս երեք անգամ նվաճեց ՉԼ-ի գավաթը, սակայն այժմ ամեն բան այլ է։
Ֆրանսիացի մասնագետը լուրջ փոփոխություններ է ցանկանում կատարել թիմում, ու Կազեմիրոն կարող է չստանալ այն նույն դերը, որը ուներ նախկինում։
Կազեմիրոն երջանիկ է «Ռեալում», բայց դեմ չէ դիտարկել որոշ առաջարկներ։
Los Merengues, Realmadrid.am