Երեքշաբթի օրը կկայանա Ռոդրիգոյի շնորհանդեսը որպես «Արքայական» ակումբի ֆուտբոլիստ։ Եվ մինչ կժամանի Մադրիդ, նա այցելել է Պելեին և ստացել նրա օրհնությունը։
Պելեն Ռոդրիգոյի կուռքն է, և լեգենդը օրհնել է նրան ու հաջողություն մաղթել «Արքայական» ակումբում։
«Այսօր յուրահատուկ օր է։ Այսօր ես հանդիպել եմ Պելեին և ես իրոք զգացի, որ նա պատմության մեջ լավագույնն է։ Շնորհակալ եմ Աստծուն, որ երազանքս իրականություն դարձրեց։ Այս օրը ես հավետ կպահեմ իմ սրտում». գրել է Ռոդրիգոն։
Los Merengues, Realmadrid.am