Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո Էդեն Ազարը նշել է, թե որն է իր առաջին հիշողությունը կապված «Արքայական» ակումբի հետ։ Դա Զինեդին Զիդանի գոլն է Լևերկուզենի «Բայերի» դարպասը՝ ՉԼ-ի եզրափակչում։
Բելգիացին նաև նշել է, որ հենց Զիդանն է հանդիսացել գլխավոր պատճառը, որ նա սկսել է ֆուտբոլ դիտել։
«Ես սկսել եմ ֆուտբոլ դիտել Զիդանի համար։ Ես ապրում էի Բելգիայում, սակայն երկրպագում էի Ֆրանսիայի հավաքականին, քանի որ այնտեղ էր խաղում Զիզուն։ Իմ առաջին հիշողությունը կապված «Ռեալի» հետ՝ Զիդանի ֆանտաստիկ գոլն էր «Բայեր Լևերկուզենի» դարպասը։ Այժմ մենք աշխատելու ենք միմյանց հետ, և դա յուրահատուկ զգացում է». ասել է Ազարը։
Բելգիացին օրեր առաջ 50.000 երկրպագուների ներկայությամբ կիսվեց իր տպավորություններով։
«Սա մեծագույն զգացում է։ Այս մարզաշապիկը մեծ նշանակություն ունի ինձ համար։ «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբն է, և ես չեմ կարող նկարագրել այն, ինչ հիմա զգում եմ։ Ես միայն ցականում եմ որքան հնարավոր է շուտ վերադառնալ մարզումներին և խաղալ այս թիմում։ Երբ ես 4-5 տարեկան էի, երազում էի խաղալ «Ռեալի» կազմում։ Իմ կարիերայի ընթացքում ես խաղացել եմ մի քանի ակումբներում։ Այժմ ես 28 տարեկան եմ ու հնարավորություն ունեմ խաղալու «Ռեալի» կազմում։ Ես երջանիկ եմ». նշել է Ազարը։
Los Merengues, Realmadrid.am