Մադրիդի «Ռեալը» վերջին տարիներին նոր քաղաքականություն է որդեգրել։ Այդ քաղաքականության նպատակը երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստների ձեռքբերումն ու նրանց հնարավորություն ընձեռելն է։
Ամեն տարի իտալական Tuttosport պարբերականը ընտրում է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբլիստին։ Նոմինացվում են Մ21 տարեկան 100 ֆուտբոլիստներ։ Այս տարի «Ռեալը» այդ 100 ֆուտբոլիստների թվում 4 ներկայացուցիչ ունի։
Նախորդ մրցաշրջանում տիտղոսը նվաճել է Մատեյս դե Լիխտը։ Այս տարի «Ռեալի» ֆուտբոլիստներ Վինիսիուսը, Բրահիմ Դիասը, Լունինը և Ռոդրիգոն ունեն բոլոր շանսերը տիտղոսը նվաճելու համար։ Հոլանդացին նաև կարող է պահպանել նվաճումը, քանի որ նա դեռ 19 տարեկան է։
Այս մրցանակին ժամանակին արժանացել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մեսսին, Ագուերոն, Իսկոն, Պոգբան և Մբապեն։
Los Merengues, Realmadrid.am