Երեկ երեկոյան կայացավ Մ20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչը, որտեղ մրցում էին Ուկրաինայի և Հարավային Կորեայի հավաքականները։
Խաղի 5-րդ րոպեին Կորեացիներին հաջողվեց բացել խաղի հաշիվը, սակայն Ուկրաիանայի ընտրանին չհանձնվեց և կարողացավ ոչ միայն հավասարեցնել խաղի հաշիվը, այլ նաև երկու գնդակի առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ։ Ուկրաինացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Վլադիսլավ Սուբրիահան։
Խաղի 70-րդ րոպեին, երբ հաշիվը դեռ 1-2 էր, Կորեան լավ շանս ուներ հաշիվը հավասարեցնելու համար, սակայն Կանգ-ին Լիի՝ 12 մետրից կատարած հարվածից հետո հիանալի գործեց Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը։
Լունինին շնորհվեց նաև մրցաշարի լավագույն դարպասապահի մրցանակը։
Los Merengues, Realmadrid.am