«Մաչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» Բեյլի երկու իրական տարբերակներն են։
Հաջորդ մրցաշրջանում Զիդանը հույսեր չի կապում ուելսցու հետ, և նա նոր ակումբ է փնտրում։
«Ռեալը» արդեն մի քանի տրանսֆերներ է իրականացրել և մեծ գումարներ ծախսել, ուստի ակումբին անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ գումար ստանալ Բեյլի տրանսֆերի արդյունքում։
Բեյլի գործակալը, սակայն, նշել է, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում է լքել ակումբը և ցանկանում է մնալ ու ապացուցել, որ արժանի է հանդես գալ «Արքայական» ակումբում։
Սակայն Յան Ռաշը պնդում է, որ նա վերադառնալու է Պրեմիեր Լիգա։
«Նայելով «Մանչեսթեր Յունայթեդի» անցկացրած նախորդ մրցաշրջանին՝ կարող եմ ասել, որ Բեյլը ներկա պահին լիովին համապատասխանում է այդ թիմին։ Եթե ակումբը ցանկանում է, որ ֆուտբոլիստը հեռանա, իսկ նա չի ցանկանում, ապա շատ բարդ է այդ իրավիճակում որևէ ընտրություն կատարելը, սակայն այս քայլի համար ակումբի երկրպագուները պետք է ողջունեն նրան։ Ուելսի հավաքականի նախորդ երկու խաղերում Բեյլը չէր ցուցադրում այն խաղը, որին ընդունակ է, սակայն նույնիսկ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մոտ է լինում նման անկումներ և վատ խաղեր».- ասել է Ռաշը։
Los Merengues, Realmadrid.am