Էդեն Ազարի շնորհանդեսին ներկա գնտվելու համար «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ էին ժամանել մոտ 50.000 երկրպագուներ։ Այս առումով Ազարը զիջում է միայն Ռոնալդուին։
Պորտուգալացու շնորհանդեսին ներկա էին եղել մոտ 70.000 երկրպագուներ, իսկ Կակայի շնորհանդեսին նույնպես մարզադաշտ էին այցելել մոտ 50.000 երկրպագուներ։
Ազարի շնորհանդեսը նախատեսված ժամից ավելի ուշ մեկնարկեց, քանի որ շատ երկրպագուներ չէին հասցրել գալ մարզադաշտ խցանումների պատճառով։
Մարդիկ հնարավորություն ունեցան ներկա գտնվելու Էդեն Ազարի՝ «Սանտիագո Բեռնաբեուի» խոտածածկի վրա կատարած առաջին քայլերին։
Los Merengues, Realmadrid.am