Ֆլրորենտինո Պերեսը առաջինն էր, ով բարի գալուստ մաղթեց Ազարին։ Ակումբի նախագահը խոսեց բելգիացու ձեռքբերման և նրա ունակությունների մասին։
«Մադրիդի է ժամանել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ով տեխնիկապես շատ հզոր ֆուտբոլիստ է և տարբերվում է մյուսներից։ Այսպիսի տաղանդներն են կերտում «Ռեալի» պատմությունը։ Մենք շարունակում են Սանտիագո Բեռնաբեուի և Ալֆրեդո Դի Ստեֆանոյի գործը, ովքեր դրել են «Ռեալի» պատմության սկզիբը։ Այդ պատմությունը այն է, որ «Ռեալը» միշտ էլ իր կազմում ունեցել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին, իսկ Ազարը նրանցից մեկն է։ Մենք պատրաստվում ենք հիանալի թիմ ունենալ, որը կգլխավորի հիանալի մարզիչ Զինեդին Զիդանը». ասել է Պերեսը։
Նախագահը նշել է նաև, որ նախկինում նույնպես փորձել է ձեռք բերել Ազարին, սակայն որոշ հանգամանքներ խանգարել են այս տրանսֆերը ավելի վաղ կատարելու համար։
«Այս տրանսֆերը ես ցանկացել եմ իրագործել մի քանի անգամ, սակայն որոշ հանգամանքներ խանգարել են։ Այսօր մենք ունենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին, և մարդիկ ցանկանում են վայելել նրա խաղը։ Այս ակումբի անդամները և ֆուտբոլիստները կլինեն քո կողքին և կաջակցեն քեզ, քանի որ բոլորը գիտեն, որ դու յուրահատուկ տաղանդ ունես». հավելել է Պերեսը։
Los Merengues, Realmadrid.am