Սեկունդայի փլեյ-օֆֆ փուլի 1/4 եզրափակչում «Կաստիլիան» վստահ հաղթանակ տոնեց «Կարտագենիայի» նկատմամբ։
Դանի Գոմեսի դուբլի և Կրիստո Գոնսալեսի գոլի շնորհիվ «Կաստիլիան» գնաց ընդմիջման 3-0 հաշվի պայմաններում։
Խորխե դե Ֆրուտոսն էլ իր հերթին երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ։
Կրիստո, Գոմեսը և Դե Ֆրուտոսը այս մրցաշրջանում արդեն 38 գոլ են խփել, որից 21-ը գրանցվել է Կրիստոյի անվան դիմաց։ Նա նաև գոլի հեղինակ է դարձել «Ռեալի» կազմում՝ գրավելով «Մելիլիայի» դարպասը։
Խաղավերջում Սանտի Խարային հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, և խաղն ավարտվեց 3-1 հաշվով։
Հաջորդ շաբաթ թիմերը կմրցեն նաև «Կարտագենիայի» հարկի տակ։
Los Merengues, Realmadrid.am