Մադրիդի «Ռեալը» վերջին մարզումն է անցկացրել վաղը երեկոյան կայանալիք «Լեգանեսի» դեմ խաղից առաջ։ Թիմը կատարել է և՛ ֆիզիկական, և՛ տակտիկական վարժություններ։ Ֆուտբոլիստները հիմնականում աշխատել են պրեսինգի, կարճ փոխանցումների և հարվածների վրա։ Մարզման վերջնամասում նրանք նաև փոքրիկ հանդիպում են անցկացրել։
Այսօրվա մարզմանը չի մասնակցել Թոնի Կրոսը, ով փոքր ինչ անհարմարություններ է զգացել։ Մարզմանը չեն մասնակցել նաև Ռամոսը, Վինիսուսը և Կուրտուան։ Վինիսիուսը շարոունակում է մարզվել անհատական ծրագրով և վարժություններ է կատարում թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի։
Մնացած բոլոր խաղացողները հասանելի են Զիդանին վաղը կայանալիք խաղի համար։
Los Merengues, Realmadrid.am