Ռաուլ Դե Տոմասի հիանալի ելույթները և խփած գոլերը «Ռայո Վալեկանոյի» կազմում այս մրցաշրջանում, գրավել են «Ռեալի» մարզչական անձնակազմի ուշադրությունը։ Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում դարձել է 13 գոլի հեղինակ, որը «Ռայոյի» խփած ողջ գոլերի քանակի 38%-ն է։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը տվել է իր համաձայնությունը այն բանի շուրջ, որ ֆուտբոլիստը հանդես գա «Արքայական» ակումբի կամզում հաջորդ մրցաշրջանում։ Զիդանը ցանկանում է թարմություն մտցնել «Ռեալի» հարձակման գծում, իսկ Դե Տոմասը կարող է օգնել թիմին։ Ներկա պահին նա վարձավճարային հիմունքներով է հանդես գալի «Ռայո Վալեկանոյի» կազմում և համարվում է «Ռեալի» ֆուտբոլիստ։ Նախորդ մրցաշրջանում՝ Սեկունդայի շրջանակներում Դե Տոմասը դարձել է 24 գոլի հեղինակ, և այդ ամենը գրավել է Զիդնաի ուշադրությունը։ Ֆրանսիացին ցանկանում է, որ ֆուտբոլիստը համալրի «Ռեալի» հիմնական կազմը։
Los Merengues, Realmadrid.am