Քանի դեռ Էդեն Ազարը անհամբերությամբ սպասում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը, Մատեո Կովաչիչը ցանկանում է մնալ «Չելսիում»։
Քանի որ «Չելսիին» արգելված է տրանսֆերներ կատարել առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում, ապա առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ամեն բան կարող է լրիվ այլ կերպ դասավորվել։ Մատեո Կովաչիչը կարող է վերադառնալ «Արքայական» ակումբ, իսկ Ազարը՝ մնալ «Չելսիում», սակայն այս ամենը չի բխում ո՛չ ֆուտբոլիստների և ո՛չ էլ ակումբների շահերից։
«Չելսին» բողոքարկել է ՖԻՖԱ-ի կայացրած որոշումը և ակնկալում է դրական պատասխան ստանալ։
Այժմ թե՛ «Ռեալը», թե՛ «Չելսին» և թե՛ ֆուտբոլիստները սպասում են ՖԻՖԱ-ի որոշմանը։ Նրանց ապագան կախված է այդ որոշումից։
Los Merengues, Realmadrid.am