«Մադրիդի Ռեալը» վերադարձել է մարզումներին, և ընդհանուր խմբի հետ մարզվել է նաև Լուկաս Վասկեզը, ով «Այաքսի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով ստիպված էր բաց թողնել թիմի վերջին երկու հանդիպումները։
Ամենայն հավանականությամբ նա կկարողանա մասնակցել Լա Լիգայի հաջորդ տուրի` «Հուեսկայի» դեմ խաղին։ Զիդանը նույնպես վստահում է իսպանացուն, և նա կարող է թիմում ունենալ այն դերը, ինչը ուներ Սոլարիի օրոք։
Մարզմանը մասնակցել են հիմնական կազմի այն ֆուտբոլիստները, ովքեր չեն մեկնել ազգային հավաքականներ։ Թիմի հետ մարզվել են նաև «Կաստիլիայի» մի քանի խաղացողներ։
Դանի Կարվախալը, ով նույնպես վնասվածք էր ստացել «Այաքսի» դեմ խաղում, մոտ է շարք վերադառնալուն, և նա նույնպես կարող է մասնակցել առաջիկա խաղին։ Սակայն հաշվի առնելով այն, որ նրա վնասվածքը փոքր ինչ ավելի լուրջ էր, նա կարող է շարք վերադառնալ «Հուեսկայի» դեմ խաղից հետո։
Միակ ֆուտբոլիստը, ով դեռ վերականգնվում է ստացած վնասվածքից, Վինիսիուսն է։ Բրազիլացու վնասվածքի պատճառով հետաձգվեց նաև նրա նորամուտը ազգային հավաքականում։
Los Merengues, Realmadrid.am