Բրահիմ Դիասը «Մադրիդի Ռեալ» տեղափոխվելուց հետո մասնակցել է ընդամենը երեք հանդիպման։
Իր նորամուտը նա նշեց «Լեգանեսի» դեմ գավաթային խաղում, իսկ արդեն չորս օր անց ընդգրկվել էր «Բետիսի» դեմ խաղի հայտացուցակում։
Նա մասնակցեց նաև «Լեգանեսի» դեմ պատասխան խաղին, խաղադաշտում անցկացնելով ընդամենը 24 րոպե։
Թվում էր, թե Բրահիմը ժամանակի ընթացքում կկարողանա բավարար խաղաժամանակ ստանալ, սակայն այդ խաղից հետո նա խաղադաշտ դուրս չի եկել։
Հիմնական կազմում հայտնվելու համար «Ռեալի» շատ ֆուտբոլիստներ են պայքարում, և կարծես այդ պայքարում Բրահիմը տեղ չունի։
Քանի որ առաջիկա խաղին մի շարք ֆուտբոլիստներ հավաքականներից են ժամանելու, Զիդանը կարող է խաղաժամանակ տրամադրել Դիասին։
Los Merengues, Realmadrid.am