Միայն «Մադրիդի Ռեալում» չէ որ զգում են Վինիսիուսի պակասը։ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն նույնպես զգում է երիտասարդ ֆուտբոլիստի կարիքը։
18-ամյա ֆուտբոլիստը առաջին անգամ հրավիրվել էր Բրազիլիայի հավաքական, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ միանալ հավաքականին։
Պանամայի դեմ ոչ ոքիից հետո Տիտեն նշել էր, որ Վինիսիուսը ունի այն ամենը, ինչը կարող է օգնել հավաքականին։
Տիտեն նաև հսկացնել է տվել, որ ցանկանում է հավաքականի կազմում առաջիկա Կոպա Ամերիկային տեսնել Վինիսիուսին։
«Ռեալում» էլ հույս ունեն, որ նա կկարողանա ևս մի քանի խաղի մասնակցել այս մրցաշրջանում։
Los Merengues, Realmadrid.am