«Մադրիդի Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը խոսել է երիտասարդ տարիքում ունեցած իր կուռքերի, և Ռոնալդուի հետ ունեցած հարաբերությունների մասին։
«Ռոնալդուն աներևակայելի ֆուտբոլիստ է, և ես հպարտ եմ, որ խաղացել եմ նրա հետ նույն թիմի կազմում։ Պարբերականները անընդհատ փորձում են վատաբանել իմ և Ռոնալդուի հարաբերությունները, սակայն ես երբեք խնդիրներ չեմ ունեցել նրա հետ։ Այն ինչ նա անում էր թիմի կազմում, ուղղակի անհավատալի էր, և նույնը հիմա անում է այլ ակումբի կազմում։ Կարծում եմ «Տոտենհեմում» հասկացել են իմ կատարած որոշումը. քանի որ երբ քեզ առաջարկում են տեղափոխվել այնպիսի ակումբ, ինչպիսին «Ռեալն» է, դու ուղղակի չես կարող մերժել այդ առաջարկը։ Սակայն մինչև հիմա ես հպարտ եմ, որ խաղացել եմ «Տոտենհեմի» կազմում և միշտ սիրել ու սիրելու եմ այդ ակումբը». ասել է Բեյլը։
Բեյլը նաև նշել է, որ երիտասարդ տարիքում իր կուռքերը եղել են Անրին և Բերգկամբը, ովքեր հանդես են եկել «Արսենալի» կազմում։ Միևնույն ժամանակ ուելսցին առանձնացրել է նաև Ռայն Գիգսին, ում հետ նա հանդես է եկել հավաքականի կազմում։
Los Merengues, Realmadrid.am