Վերջին մարզման ժամանակ «Ռեալի» համար լավ նորություններից մեկն այն էր, որ Լուկաս Վասկեզը արդեն գրեթե ապաքինվում է, և արդեն այսօր մարզվել է ընդհանուր խմբի հետ։ Նա կատարել է գնդակով և առանց գնդակի վարժություններ։
Չնայած նրան, որ նա դեռ չի մարզվում այն ծանրաբեռնվածությամբ, ինչ խաղընկերները, այնուամենայնիվ Վասկեզը սպասվածից արագ է ապաքինվում։
Զիդանը միշտ էլ վստահել է Լուկաս Վասկեզին, և ներկա պահին էլ սպասում է նրա վերադարձին։ Զիդանը միշտ էլ ռիսկի չի դիմել վնասվածքից նոր ապաքինված ֆուտբոլիստների հարցում, սակայն այս անգամ թիմի մի շարք խաղացողներ վերադառնալու են հավաքականներից, և Վասկեզը կարող է առաջիկա խաղին մասնակցություն ունենալ։
Դանի Կարվախալը նույնպես մոտ է ապաքինմանը և նա նույնպես մարզվել է խոտածածկի վրա։ Չնայած, նրա վնասվածքը ավելի լուրջ է, քան Վասկեզինը, և ամենայն հավանականությամբ Կարվախալը ավելի ուշ շարք կվերադառնա։
Los Merengues, Realmadrid.am