«Մադրիդի Ռեալը» հետաքրքրվում է անգլիական «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնի ծառայություններով։ «Մադրիդում» Անդերսոնին դիտարկում են որպես Էդեն Ազարի այլընտրանք։
Sky Sports News-ի հաղորդմամբ «Վեսթ Հեմի» ղեկավարությունը մարտ ամսին մերժել է «Ռեալի» 60 մլն-անոց առաջարկը։
Մյուս կողմից «Չելսին» Ազարի տրանսֆերի դիմաց մոտ կրկնակի անգամ ավելի գումար է պահանջում։
Բելգիացին մերժել է «Չելսիի» բոլոր առաջարկները և չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, որը ավարտվում է 2020 թվականին։ Այդ պարագայում լոնդոնյան ակումբի ղեկավարությունը կարող է բաց չթողնել իր առաջատարին առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում, քանի որ տրասֆերային արգելքի պատճառով «Չելսին» չի կարողանա այդ ընթացքում փոխարինող գտնել Ազարին։
Այս իրավիճակում «Մադրիդի Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը դիտարկում է Անդերսոնի տարբերակը։ Ֆուտբոլիստը «Վեսթ Հեմ» է տեղափոխվել 33.5 մլն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 31 հանդիպման և դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am