Զինեդին Զիդանի վերադարձից հետո շատ են խոսակցությունները, որ ամռանը «Ռեալը» մի շարք ձեռքբերումներ է ունենալու, սակայն Ալվարո Արբելոան կարծում է, որ քչերն են համապատասխանում «Ռեալի» մակարդակին։ Իսպանացին կարծում է, որ թիմում այժմ էլ խաղում են շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ։
«Կարծում եմ, որ քչերը կարող են ուժեղացնել «Ռեալի» կազմը։ Ինձ դուր չի գալիս հեղափոխություն բառը։ Սա այն նույն թիմն է, որը 4 անգամ հաղթել է ՉԼ-ում։ Ամեն ինչ միշտ ձեր ուզածով չի կարող լինել, և դա մեծապես կապված է տարիքի հետ». ասել է Արբելոան։
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը խոսել է նաև Զիդանի վերադարձի մասին։
«Նա հիանալի մարզիչ է և ֆուտբոլիստ։ Ավելի լավ ոչինչ չէր կարող լինել այս պահին, քան Զիդանի վերադարձը։ Նա շատ խաղացողների կուռքն է, և նրանից սովորելը ավելի հեշտ է։ Նա շատ լավ գիտի, թե ինչպիսի խաղացողներ ունի թիմի կազմում։ Նա վստահում է բոլորին, և առաջիկա խաղերում թիմը կփորձի խաղալ որքան հնարավոր է բարձր մակարդակով». հավելել է իսպանացին։
Los Merengues, Realmadrid.am