Օրերս «Մադրիդի Ռեալը» հայտարարեց ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի առաջին ձեռքբերման մասին։ Մադրիդյան ակումբը 50 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց Էդեր Միլիտաոյի տրանսֆերը։ Վերջին տուրում Միլիտաոն «Պորտուի» կազմում գլխի հարվածով դարձել էր գոլի հեղինակ։
«Մադրիդի Ռեալը» ոչ միայն ձեռք բերեց ներկա պահին ամենապահանջված պաշտպաններից մեկին, այլ օդային պայքարում հիանալի գործող ֆուտբոլիստի։ Սերխիո Ռամոսը արդեն մոտ է իր կարիերայի մայրամուտին և մի քանի տարի անց նրան փոխարինող է անհրաժեշտ լինելու, և Միլիտաոն կարող է հիանալի տարբերակ լինել։
Նրա հասակը կազմում է 1.87 սմ, և «Պորտուի» կազմում տուգանայինների և անկյունայինների ժամանակ գլխավոր զենքը հենց Միլիտաոն է։ Մադրիդում համոզված են, որ նա նույնը կկարողանա անել նաև «Ռեալի» կազմում։
«Պորտուն» ձեռք է բերել Միլիտաոյի տրանսֆերը նախորդ ամռանը, և այս ընթացքում պաշտպանը հասցրել է մեկ անգամ գոլի հեղինակ դառնալ ՉԼ-ում և երեք անգամ Լիգա 1-ում։
Միլիտաոյի համար մղվող պայքարում «Մադրիդի Ռեալը» առաջ ընցավ «Բարսելոնայից» և «Մանչեսթեր Սիթիից»։
Los Merengues, Realmadrid.am