«Սանտիագո Բեռնաբեուն» կրկին անգամ հանգստություն զգաց, երբ թիմը 2-0 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ։ Զիդանի վերադարձից հետո սա թիմի առաջին հանդիպումն էր, և ֆուտբոլիստները կարողացան հանգստացնել հույսերը կորցրած երկրպագուներին։
Շատ կարևոր է, որ առաջիկա խաղերին «Բեռնաբեուն» աջակցի թիմին, ինչպես դա եղել է վերջին տարիներին։ «Սելտայի» դեմ խաղում բոլորը ակումբի և նախագահի կողքին էին։
Երկրպագուների մի մասն էլ իրենց դժգոհությունն էին հայտնում Ֆլորենտինո Պերեսին և հատուկ պաստառներով էին մուտք գործել մարզադաշտ։
Սակայն ակումբի մի շարք հովանավորներ գոհ են Պերեսի կատարած աշխատանքից և վարած քաղաքականությունից։ Նրա օրոք սոցիալական և էկոնոմիկայի ոլորտներում կայունություն է տիրում, ինչը նաև նպաստել է վերջին տարիներին թիմի հասած արդյուքներին։
Los Merengues, Realmadrid.am