Զիդանի վերադարձը լավ նորություն էր բոլորի համար, սակայն Բեյլի և Իսկոյի համար այն առանձնակի նշանակություն ուներ։
Այս երկու ֆուտբոլիստները Սոլարիի նշանակումից հետո բավական ծանր իրավիճակում էին հայտնվել։
Սակայն Զիդանի վերադարձից հետո հենց առաջին խաղում երկուսն էլ հայտնվեցին մեկնարկային կազմում և այս երկու ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ «Ռեալը» կարողացավ հաղթանակի հասնել «Սելտայի» նկատմամբ։
Սեպտեմբեր ամսից սկսած Բեյլը առաջին անգամ «Բեռնաբեու» մարզադաշտում դարձավ գոլի հեղինակ, ինչը մեծ նշանակություն ուներ ուելսցու համար։ Հարձակման գծում տեղ գտնելու համար մեծ պայքար է ընթանում «Ռեալի» խաղացողների միջև, իսկ Վասկեզի և Վինիսիուսի վնասվածքների պայմաններում Բեյլը հնարավորություն կստանա հնարավորինս լավ տպավորություն թողնել։
Բեյլը լավ տպավորություն է թողնում հարձակման ձախ եզրում, սակայն եթե թիմը ցանկանում է խաղալ երկար փոխանցումների վրա, ապա պետք է այդ դիրքում այլ խաղացող փնտրել։
Ինչ վերաբերում է Իսկոյին, իսպանացին Լա Լիգայում վերջին անգամ մեկնարկային կազմում հայտնվել էր «Բարսելոնայի» դեմ խաղում, որտեղ «Ռեալը» 5-1 հաշվով պարտություն կրեց։ Իհարկե «Սելտայի» դեմ խաղում նա իր լավագույն խաղը չցուցադրեց, սակայն այդքան ժամանակ խաղադաշտում չհայտնվելուց հետո, լավ տպավորություն թողեց։ Ասենսիոյի և Բենզեմայի արագացումների շնորհիվ Իսկոն ավելի շատ տարածություն էր ստանում։
Առաջիկա խաղերին նույնպես այս ֆուտբոլիստները կարող են հայտնվել թիմի մեկնարկային կազում և գնալով վերականգնել իրենց խաղամակարդակը։
Los Merengues, Realmadrid.am