Օրեր առաջ «Մադրիդի Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ասաց, որ ցանկանում է ձեռք բերել և՛ Նեյմարին, և՛ Մբապեին, և բրազիլացին իր հերթին հասկացնել է տվել, որ դեմ չէ տեղափոխվել «Արքայական» ակումբ։
Դեռ «Սանթոսում» խաղալու տարիներին էլ Նեյմարը նշում էր, որ ցանկանում է օրերից մի օր հայտնվել «Ռեալում»։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Նեյմարի հայրը խոսել է «Ռեալի» ղեկավարության հետ և ասել, որ ֆուտբոլիստը ամռանը ցանկանում է փոխել իր ակումբային գրանցումը։ Այնուամենայնիվ բրազիլացին հստակ հայտարարություններ չի անում։
Խոսակցությունները շատ են նաև այն բանի շուրջ, որ Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա»։ Լիոնել Մեսսին դեմ չէ Նեյմարի վերադարձին, սակայն ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտումեուն կարծում է, որ անիմաստ է բանակցել նրա հետ, քանի որ ֆուտբոլիստը հեռացել է իր ցանկությամբ։
«ՊՍԺ-ն» և «Մադրիդի Ռեալը» ամուր տրանսֆերային կապեր ունեն, և Ֆլորենտինո Պերեսը ոչ մի քայլի չի դիմի առանց Նասեր Ալ-Խելաիֆիի իմացության։
Ամեն ինչ պարզ կլինի ամռանը։
Los Merengues, Realmadrid.am