Դանի Սեբալյոսը իր կարծիքն է հայտնել Զինեդին Զիդանի վերադարձի մասին։ Ֆրանսիացին վերադարձավ «Արքայական» ակումբ հեռանալուց 10 ամիս անց։ Այդ ընթացքում «Ռեալը» հասցրին գլխավորել երկու մարզիչներ, սակայն վատ արդյունքների պատճառով երկուսն էլ հեռացվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից։
Զիդանի վերադարձից երեք օր անց թիմը սեփական հարկի տակ ընդունեց «Սելտային» և կարողացավ հաղթանակ տանել 2-0 հաշվով։
«Կարծես մարզչի փոփոխությունը աշխատում է։ Մենք վերականգնեցինք դրական մթնոլորտը և կարողացանք վաստակել երեք միավոր, ինչը և ցանկանում էինք։ Մեր նպատակն է մնացած բոլոր խաղերում հաղթանակներ տանելը։ Իսկոն և Բեյլը լավ հանդիպում անցկացրին։ Նրանք շատ կարևոր են թիմի համար, ինչպես և մնացած 25 խաղացողները». ասել է Սեբալյոսը։
Իսպանացին խոսել է նաև Զիդանի հետ ունեցած իր հարաբերությունների և մեկնարկային կազմում չհայտնվելու մասին։
«Մենք պետք է հարգենք մարզչի որոշումները։ Երբ ես մտնում է խաղադաշտ, նա ուղղակի ինձ ասեց, որ խաղամ իմ խաղը և վայելեմ այն։ Ինձ վստահություն տվեց այն, որ ես առաջինը դուրս եկա փոխարինման, երբ հաշիվը 1-0 էր». ասել է կիսապաշտպանը։
Los Merengues, Realmadrid.am