Վերջապես «Մադրիդի Ռեալի» ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթանակ տանել, և հաղթական խաղում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները 4 գնդակ խփեցին։
Վերջին երեք խաղերում, որտեղ «Արքայական» ակումբը պարտություն էր կրել, թիմը խփել էր ընդամենը մեկ գնդակ։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին կարծում է, որ այս գոլերը շատ ուշ եղան «Ռեալի» համար, և որ դրանք կարող էին օգնել իր թիմին նախորդ խաղերում։
«Նախորդ շաբաթը բարդ էր բոլորի համար, և այդ թվում նաև ֆուտբոլիստների։ Առաջին 25 րոպեները արտացոլում էին այդ ամենը, և մեզ համար բավական բարդ էր։ Սակայն խաղացողները հաղթահարեցին այդ ամենը և գտան մրցակցի դարպասը տանող ուղիներ։ Այդ դժվարին շաբաթվանից հետո սա բարդ խաղ էր մեզ համար։ Մենք շատ վնասվածքներ ունիենք, և մյուս կողմից «Վալյադոլիդը» սեփական հարկի տակ բավական բարդ մրցակից է։ Ես այս ֆուտբոլիստների հետ մինչև մահ կգնամ, իսկ Իսկոյի հարցը լուծելի է։ Դա կարգապահական հարց էր, որը արդեն լուծվել է, և վաղը մենք ամեն ինչ կսկսենք նորից». ասել է «Սերուցքայինների» գլխավոր մարզիչը։
Los Merengues, Realmadrid.am