Չնայած նրան, որ այս մրցաշրջանում Բենզեման 20 գոլի հեղինակ է դարձել, այնուամենայնիվ նրա խաղը հարձակման գծում չի տպավորում։
Բենզեման իհարկե կուզենար փոխարինել իր չիրացված պահերը ՉԼ-ի 1/4 եզրափակչով կամ գավաթի եզրափակչով, բայց նրան այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ էր օգնություն։
Մինչ Վինիսիուսի ժամանումը Բենզեման տխուր վիճակագրություն ուներ։
Վերջին երեք խաղերում ֆրանսիացին չի դարձել գոլի հեղինակ, բայց երբ դիտում ենք այդ խաղերը, հստակ երևում է, որ նա շատ պահեր ուներ, որտեղ ուղղակի պետք է գնդակը ուղարկեր մրցակցի դարպասը։
Այնուամենայնիվ Բենզեման այս մրցաշրջանում կարող է հասնել իր լավագույն ցուցանիշին, և նա միակ ֆուտբոլիստն է թիմի կազմում, ով Ռոնալդուի հեռանալուց հետո գոնե ձգտում է իր վրա վերցնել գոլ խփելու ծանր պարտականությունը։
Մարկոս Ասենսիոն և Գարեթ Բեյլը չեն հասել այն խաղամակարդակին, որը նրանցից սպասում էին, իսկ ահա Վինիսիուսը, ով չնայած նրան, որ հիանալի խաղ է ցուցադրում, խնդիրներ ունի եզրափակիչ հարվածը կատարելիս։
Los Merengues, Realmadrid.am