Այսօր երեկոյան «Արքայական» ակումբը ուժերը կչափի «Վալյադոլիդի» հետ, և փետրվարի 17-ից սկսած առաջին անգամ Մարսելոն կարող է հայտնվել մեկնարկային կազմում։
Վերջին անգամ բրազիլացին խաղադաշտ է դուրս եկել «Ժիրոնայի» դեմ խաղում, և այդ խաղում «Ռեալը» պարտություն կրեց 1-2 հաշվով, իսկ Մարսելոն անցկացրեց դժգույն հանդիպում։
Սերխիո Ռեգիլյոնը լավ խաղ է ցուցադրում և դուրս է մղել Մարսելոյին թիմի մեկնարկային կազմից։
Լա Լիգայի այս մրցաշրջանում կայացած 26 տուրերում Մարսելոն խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 13 անգամ, որը վատագույն ցուցանիշն է նրա համար «Ռեալում» անցկացրած վերջին 11 տարիների ընթացքում։
Վերջին անգամ բրազիլացին նման ցուցանիշ է գրանցել 2007/08 մրցաշրջանում, երբ 26 տուրերից հետո նա խաղադաշտ էր դուրս եկել 15 անգամ։
Վերջին 9 խաղերում, որտեղ Մարսելոն հայտնվել է մեկնարկային կազմում, «Ռեալը» տարել է ընդամենը մեկ հաղթանակ, և այդ հաղթանակը եղել է «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ։
Los Merengues, Realmadrid.am