«Բարսելոնայի» դեմ նախորդ տուրում կայացած խաղում «Մադրիդի Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը դեղին քարտ ստացավ, ինչը 5-րդն էր նրա համար, և իսպանացին ստիպված կլինի բաց թողնել «Վալյադոլիդի» դեմ կայանալիք առաջիկա հանդիպումը։
Սակայն Ռամոսը որոշել է թիմի հետ մեկնել Վալյադոլիդ, որպեսզի աջակցի թիմակիցներին և օգնի նրանց հաղթանակ տանել։
Այժմ միակ բանը, որի համար «Ռեալը» պետք է պայքարի, Լա Լիգայում լավագույն քառյակում հայտնվելն է։ Այդ առիթով Ռամոսը երեկ խոսակցություն էր ունեցել խաղընկեների հետ և կոչ արել նրանց պայքարել մրցաշրջանի մնացած խաղերում հաղթանակի հասնելու համար։
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նույնպես ներկա կգտնվի խաղին, և հանդիպմանը կհետևի թիմի նախկին ֆուտբոլիստ և «Վալյադոլիդի» ներկայիս սեփականատեր Ռոնալդոի հետ։
Այս երկու առաջատարները խոսել են նաև միմյանց հետ, և փորձել լուծում տալ թիմում առաջացած կոնֆլիկտներին։
Los Merengues, Realmadrid.am