Այս մրցաշրջանում «Ռեալը» դեռ 12 խաղ ունի անցկացնելու Լա Լիգայի շրջանակներում, և այժմ թիմի համար կարևոր հարցերից մեկը մարզչի խնդիրն է։
Չնայած նրան, որ Սոլարին գիտի, որ իր օրերը «Ռեալում» հաշված են, այնուամենայնիվ նա ցանկանում է հաջորդ մրցաշրջանում ևս գլխավորել «Արքայական» ակումբը։
Այժմ «Ռեալի» ղեկավարությունը պետք է որոշում կայացնի՝ թողնել Սոլարիին այդ պաշտոնում մինչ մրցաշրջանի ավարտը, թե ավելի վաղ լուծել նոր մարզչի խնդիրը։ Ամենաշատ քննարկվող անունը Մոուրինիոն է, ում նշանակման լուրերը գնալով ավելի են տարածվում։ Ըստ այդ լուրերի պորտուգալացին շուտով կգլխավորի «Ռեալը», սակայն պաշտոնական նորություն դեռ չկա։
Կա «Ռեալի» ևս մեկ նախկին գլխավոր մարզիչ, ով հավակնում է վերադառնալ «Արքայական» ակումբ։ Պերեսը կապ է հաստատել Զիդանի հետ, ում գլխավորությամբ «Ռեալը» 4 անգամ նվաճել է ՉԼ-ի գավաթը։ Ֆրանսիացին որոշում կկայացնի միայն մրցաշրջանի ավարտին։
Կան նաև այլ թեկնածուներ, սակայն այս երկուսը հիմնական հավակնորդներն են։ Այդ ցուցակում են նաև Կլոպը, Լյովը, Ալեգրին և Պոչետինոն։
Los Merengues, Realmadrid.am