«Այաքսի» դեմ խաղի 35-րդ րոպեին «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսը վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ 18-ամյա ֆուտբոլիստը պատռել է հյուսվածքները և բաց կթողնի մոտ 2 ամիս։
Այժմ բրազիլացին ստիպված կլինի 2 ամիս չմարզվել և բաց թողնել թիմի խաղերը։ Սակայն այս 2 ամիսը հստակ ժամանակահատված չէ, և կապված ապաքինման փուլերից այն կարող է կրճատվել։
Եթե պարզվի, որ վնասվածքը առաջին աստիճանի է, ապա այն կարելի բուժել ավելի արագ տեմպերով, այնուհետև փոքր վերականգնողական շրջանից հետո նա կարող է խաղադաշտ վերադառնալ։
Եթե վնասվածքը ավելի բարձր աստիճանի լինի, ապա ֆուտբոլիստը ստիպված կլինի վիրահատության ենթարկվել։
Անչափ կարևոր է, որ Վինիսիուսը չշտապի խաղադաշտ վերադառնալ, քանի որ վնասվածքը կարող է կրկնվել և ավելի լրջանալ։
Los Merengues, Realmadrid.am