Սանտիագո Սոլարիի ապագան կարծես այլևս չեն կապում «Ռեալի» հետ, և «Արքայական» ակումբի նախկին ֆուտբոլիստ և երիտասարդական թիմի նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Բենիտոն կարծում է, որ Յուրգեն Կլոպը շատ լավ տարբերակ է մադրիդյան ակումբի համար։
Նախկինում «Ռեալը» մեկ անգամ կապնվել է Կլոպի հետ, սակայն «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչը մերժել է «Սերուցքայիններին», իսկ Բենիտոն կարծում է, որ նա շատ կօգնի թիմին։
«Կասկած չունեմ, որ «Ռեալին» ներկա պահին ամենաշատը կարող է օգտակար լինել Յուրգեն Կլոպը». ասել է Բենիտոն։
MARCA.com-ում անցկացված հարցման արդյուքնում երկրպագուների շուրջ 30%-ը կողմ է, որ Կլոպը գլխավորի «Ռեալը»։
Զիդանի նշանակումից առաջ նույնպես անցկացվել էր նմանատիպ հարցում, և այդ ժամանակ Զիդանի օգտին քվեարկել էին մոտավորապես նույն քանակի երկրպագուներ։
Los Merengues, Realmadrid.am