«Մադրիդի Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն Մաուրո Իկարդիի ներկայիս իրավիճակը համեմատել է Շուկերի, Միյատովիչի և Ռաուլի իրավիճակի հետ, այն ժամանակ, երբ նա գլխավորում էր «Արքայական» ակումբը։
Իկարդիին օրեր առաջ զրկվեց «Ինտերի» ավագի թևկապից, և ինստագրամյան իր էջում նշել էր, որ անչափ դժգոհ է թիմի ղեկավարության այդ որոշումից, և որ իր հարաբերությունները խաղընկներների հետ այլևս նույնը չէ։
«Մարզիչը պետք է հստակ իմանա, թե երբ է անհրաժեշտ միջամտել։ Նման իրավիճակ եղել է նաև ինձ հետ, երբ ես «Ռեալի» գլխավոր մարզիչն էի։ Դավոր Շուկերը և Միյատովիչը խաղերի ընթացքում չէին փոխանցում գնդակը Ռաուլին, և ես որոշեցին նրանց կանչել իմ գրասենյակ և ասել, որ եթե շարունակեն նույն ձևով, ապա այլևս խաղաժամանակ չեն ստանա։ Այդ խոսակցությունից հետո այդ ամենը այլևս չկրկնվեց». ասել է Կապելոն։
Իտալացու գլխավորությամբ «Ռեալը» 1996/97 մրցաշրջանում նվաճեց Լա Լիգայի գավաթը, և դա արեց Ռաուլի, Միյատովիչի և Շուստերի գոլերի շնորհիվ։
Լos Merengues, Realmadrid.am