«Վիլյառեալի» դեմ խաղում հաղթանակ տանելով, Սանտիագո Սոլարին կարող է էլ ավելի բարելավել իր ցուցանիշները։ Ներկա պահին նա ավելի լավ ցուցանիշներ է գրանցել, քան Խուլիեն Լոպետեգին։
Մինչ այս՝ Սոլարիի գլխավորությամբ, թիմը անցկացրած 13 խաղերից 11-ում հաղթանակ է տոնել և 2-ում՝ պարտվել։ Լոպետեգիի գլխավորությամբ թիմը 14 խաղերում տարել էր 6 հաղթանակ, 6 պարտություն և 4 խաղ ավարտել ոչ ոքի։
Այս ամենից բացի Սոլարին կարողացավ Լա Լիգայի շրջանակներում թիմի խաղը հավասարակշռության բերել և չեմպիոնության շանսեր պահպանել։
Los Merengues, Realmadrid.am