Գարեթ Բեյլը 2018 թվակնին խփած գոլերով նոր ցուցանիշի է հասել։ «Կաշիմայի» դեմ դառնալով հեթ-տրիկի հեղինակ, Բեյլը 2018 թվականը ավարտեց խփած 27 գնդակներով։ Այս ցուցանիշը բեյլի համար անձնական ռեկորդ էր։ Մինչ այս Բեյլին չէր հաջողվել մեկ տարվա ընթացքում ակումբի կազմում դառնալ այսքան գոլի հեղինակ։ Նրա Լավագույն արդյունքը եղել է 2013 թվականին, երբ նա «Տոտենհեմի» կազմում դարձել էր 25 գոլի հեղինակ։
Նրա առաջին գոլը 2018 թվականին եղել է «Նումանսիայի» դեմ հունվարի 4-ին կայացած խաղում։ Բացի այդ գոլից Բեյլը 18 գնդակ է խփել Լա լիգայում, 5 գնդակ՝ ՉԼ-ում և 3 գնդակ ԱԱԱ-ում։ Այս տարի ուելսցին վերադառնում է ցույց տալու իր արագությունը, բարձր վարպետությունն ու գոլեր խփելու ունակությունը։ Այս ամենը նա արդեն ցույց տվել է այս տարի կայացած ՉԼ-ի եզրափակչում՝ 2 ֆանտաստիկ գոլի հեղինակ դառնալով։
Los Merengues, Realmadrid.am