«Պատմական գոլեր» շարքի այս շաբաթվա հերսը Ուլի Շտիլիկեն է։ Գերմանացի կիսապաշտպանը «Ռեալ» տեղափոխվեց 1977/78 մրցաշրջանից առաջ Մյոնխենգլադբախի «Բորուսիայում» փայլուն ելույթներից հետո, որի կազմում նա երեք անգամ անընդմեջ դարձել էր Բունդեսլիգայի չեմպիոն։ Նրա անհատականությունը, դիրքային խաղն ու մարտական ոգին կիսապաշտպանության կենտրոնում առանձնացնում էին Շտիլիկեին։
«Ռեալը» Լա լիգայի 1977/78 մրցաշրջանի 12-րդ տուրում այցելել էր «Կամպ Նոու» մարզադաշտ։ Սա գերմանացու մասնակցությամբ առաջին Կլասիկոն էր, ու նա հենց այս մրցավեճում իր երկրորդ գոլը խփեց «Ռեալի» կազմում՝ մասնակցելով 3-2 հաշվով հաղթանակի կերտմանը։ Նախ Խուանիտոն հիանալի կերպով ձերբազատվեց դարպասապահի հսկողությունից ու փոխանցում կատարեց Շտիլիկեին, ու Ուլին անկասելի հարված կատարեց՝ մեծացնելով «Ռեալի» առավելությունը։
Շտիլիկեն 8 տարի անցկացրեց «Ռեալում», որոնց ընթացքում մասնակցեց 308 պաշտոնական խաղի ու հեղինակեց 50 գոլ։ Նա «Ռեալի» հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի 1 գավաթ, Լա լիգայի 3 չեմպիոնական տիտղոս, Իսպանիայի 2 սուպերգավաթ ու Լիգայի 1 գավաթ։
Los Merengues, Realmadrid.am