«Ստադ դե Ռեյմս» ակումբը իր հարգանքն է ցուցաբերել «Ռեալի» նկատմամբ՝ ի պատիվ երկու ակումբների միջև 1959 թվականին կայացած Եվրոպայի գավաթի խաղարկության եզրափակչի։ Ֆրանսիական ակումբն իր երրորդ մարզաշապիկը նվիրլ է Մադրիդի «Ռեալի» հետ պատմական դիմակայությանը, որում իսպանացիները հաղթեցին 2-0 հաշվով։ Ինչպես նշվում է «Ռեյմսի» տարածած հայտարարության մեջ, «ակումբն իր երրորդ մարզաշապիկը նվիրում է իր ամենամեծ մրցակից ու հավերժ ընկեր «Ռեալ Մադրիդին»։
Թիմն առաջին անգամ այս մարզաշապիկը կկրի հոկտեմբերի 28-ին կայանալիք «Ռենի» դեմ խաղի ժամանակ։ Մարզաշապիկն ի պատիվ «Ռեալի» ամբողջությամբ սպիտակ է՝ մանուշակագույն նախշերով։ Իսկ ահա շապիկի ներքևի մասում փոքր տառերով գրված է «Շտուտգարտ 1959»։ Հենց գերմանական քաղաքում էր կայացել պատմական եզրափակիչը։
Los Merengues, Realmadrid.am