Մադրիդի «Ռեալը» բողոքարկում էր ներկայացրել Վինիսիուսի Ժունիորի՝ «Կաստիլյայի» կազմում ստացած կարմիր քարտը չեղարկելու համար։ Բողոքարկումը բավարարվել է, ինչը նշանակում է, որ բրազիլացին կկարողանա օգնել «Ռեալին» առաջիկա Կլասիկոյում, եթե Լոպետեգին որոշի նրան ներառել հայտացուցակում։
18-ամյա ֆուտբոլիստը երկու դեղին քարտ ստանալու պատճառով հեռացվել էր դաշտից «Սելտա Բ»-ի դեմ խաղում, որոնցից մեկը նրան ցույց էր տրվել մրցավարի հետ վիճալու, իսկ մյուսը՝ ենթադրյալ սիմուլյացիայի համար։
Բողոքարկման հանձնաժողովի դատավոր Կարմեն Պերեսը ի սկզբանե մերժել էր «Ռեալի» բողոքը, բայց ակումբը այնուհետև վերաքննիչ բողոք ներկայացրեց Բողոքարկման կոմիտե՝ հուսալով, որ Վինիսիուսը կկարողանա մասնակցել Կլասիկոյին։
Այժմ Լոպետեգին, որ ֆուտբոլիստին շատ քիչ շանսեր է մինչ այժմ տրամադրել, պետք է դժվար որոշում կայացնի՝ ընդգրկել նրան հայտացուցակում կամ թողնել, որ նա «Կաստիլյայի» կազմում մասնակցի «Ֆուենլաբրադայի» դեմ հանդիպմանը։
Չնայած նրան, որ ակումբը ցանկանում է ավելի հաճախ Վինիսիուսին տեսնել խաղադաշտում, մարզիչը հավատարիմ է մնում իր ծրագրին ու չի ցանկանում ժամանակից շուտ մեծ պատասխանատվություն դնել ֆուտբոլիստի վրա։
Los Merengues, Realmadrid.am