Մարսելոն ստիպված էր «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղն անավարտ թողնել վնասվածքի պատճառով, բայց նա կկարողանա մասնակցել կիրակի օրը կայանալիք Էլ Կլասիկոյին։
Բրազիլացին չեխական ակումբի դեմ խաղի վերջնամասում մրցակցի կոպիտ սահանկումից հետո ցավեր զգաց ու չշարունակեց հանդիպումը, իսկ այդ ժամանակ Լոպետեգին արդեն օգտագործել էր 3 փոխարինումները, ինչի արդյունքում թիմը մնաց 10 հոգով։
Ֆուտբոլիստն արագորեն ապաքինվել է, ինչը հիանալի նորություն է «Ռեալի» համար, քանի որ վերջին շաբաթների անհաջող արդյունքների ֆոնին հենց Մարսելոն էր, որ առանձնանում էր իր խաղով ու նվիրումով։
Հանդիպումից հետո ֆուտբոլիստը, պատասխանելով լրագրողի հարցին, լավատեսորեն արտահայտվեց, ու այժմ նրա լավատեսությունն արդարացել է, քանի որ լուրջ վնասվածքից նա խուսափել է։
Մարիանո Դիասը, մյուս կողմից, չի մասնակցել վերջին մարզմանն ու աշխատել է մարզադահլիճում։ Դանի Կարվախալն էլ, որ շարունակում է ապաքինվել վնասվածքից, արդեն սկսել է աշխատել խոտածածկին։
Los Merengues, Realmadrid.am