«Վիկտորիա Պլզենի» դեմ խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։
«Ուրախ ենք, որ վերջին արդյունքներից հետո վերջապես կարողացանք հաղթել։ Մենք հիմա վստահ ենք մեզ զգում, քանի որ հեշտ խաղ չէր, ու այժմ պետք է պատրաստվենք հաջորդ մրցավեճին, որը շատ շուտով է կայանալու։ Մարդիկ միշտ մեզանից ավելին են պահանջում, իսկ մենք ողջ ուժերը ներդնում ենք թիմի համար՝ խփելով գոլեր ու ստեղծելով պահեր։ Կարևորն այսօր հաղթանակ տանելն էր։ Մեր խնդիրների լուծումը հաղթանակն էր, քանի որ դրանից վստահություն ձեռք կբերեինք»։
«ՄԵնք աջակցում ենք մարզչին ու նրա թիկունքին կանգնած ենք։ Միշտ չէ, որ մեղավորը մարզիչն է, ֆուտբոլիստներն էլ են մեղավոր, քանի որ մենք պետք է ավելին անենք խաղադաշտում։ Մենք հիանալի մարզիչ ունենք ու կշարունակենք պայքարել, որ արդյունքների հասնենք։ Գիտեմ, որ պետք է ավելի շատ գոլեր խփեմ։ Դա իմ գլխում է, դա իմ մոտիվացիան է, ու ես շատ եմ աշխատելու դրան հասնելու համար։ Երբ դուրս ենք գալիս խաղադաշտ, մեր ողջ ուժերն ենք թողնում այնտեղ, բայց երբեմն բախտը չի ժպտում մեզ, ու գնդակը պարզապես չի հայտնվում դարպասում»։
Los Merengues, Realmadrid.am