Տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Վիկտորիա Պլզեն» հանդիպումը։
Խաղի հենց մեկնարկում՝ 11-րդ րոպեին, Կարիմ Բենզեման, ստանալով Լուկաս Վասկեսի հաշվենկատ փոխանցումը, գլխի հարվածով բացեց հաշիվը։
Առաջին կեսում, չնայած ունեցած բազմաթիվ պահերին, «Ռեալը» չկարողացավ երկրորդ գոլը խփել։ Դա թիմին հաջողվեց անել միայն 55-րդ րոպեին Մարսելոյի ջանքերով։
78-րդ րոպեին հյուրերին հաջողվեց Պատրիկ Հրոսովսկիի հարվածից հետո կրճատել հաշվի տարբերությունը, բայց դա առավելագույնն էր, ինչ չեխական ակումբը կարողացավ անել։
Այսպիսով, «Ռեալը» վերջապես ընդհատում է անհաջող արդյունքների շարքն ու հաղթանակ տանում։
«Ռեալ Մադրիդ» 2-1 «Վիկտորիա Պլզեն»
Գոլերը՝ 1-0 Բենզեմա (11), 2-0 Մարսելո (55), 2-1 Հրոսովսկի (78)
Տեսանյութն՝ ԱՅՍՏԵՂ։
Los Merengues, Realmadrid.am