Իսկոն երեկ անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալից» հեռանալու փաստին ու նշել, որ թիմը պետք է առաջ շարժվի ու «արցունքներ չթափի» նրա հեռանալու պատճառով։
Ավելի ուշ, Ռոնալդուն արձագանքել է նախկին թիմակցի այս հայտարարությանն ու նշել, որ Իսկոն չի սխալվում։
«Մադրիդի «Ռեալը» չպետք է «արցունքներ թափի» մի ֆուտբոլիստի համար, որը չէր ցանկանում մնալ թիմում»,- նշել էր Իսկոն «Վիկտորիայի» դեմ խաղի նախախաղային ասուլիսի ժամանակ։
Ռոնալդուն էլ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին նախորդած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իսկոն ճիշտ է ասում։
«Շատ լավ է, շատ լավ։ Չպետք է տխրեց իմ հեռանալու կապակցությամբ։ «Ռեալի» ճգնաժա՞մը։ Հիմա լավագույն պահը չէ դրա մասին խոսելու համար։ Չեմ ցանկանում համեմատել «Ռեալը» «Յուվենտուսի» հետ։ Երկուսն էլ ֆենոմենալ թիմեր են։ «Ռեալում» ես երկար ճանապարհ եմ անցել, իսկ հիմա «Յուվենտուսում» կարիերայիս նոր փուլն եմ սկսել»,- հայտարարել է պորտուգալացին։
Ռոնալդուն այլևս ոչինչ չհավելեց՝ հրաժարվելով քննարկել «Ռեալում» տիրող իրադրությունը։
Los Merengues, Realmadrid.am