«Վիկտորիայի» դեմ խաղից առաջ մամուլի ասուլիսին ներկայացել է նաև Իսկոն։
«Հեշտ չէ այսքան անհաջող արդյունքներն ընդունելը։ Այստեղ եմ արդեն վեց մրցաշրջան ու վատ ժամանակներ էլի եմ տեսել, ու մենք միշտ կարողացել ենք ուղղել իրադրությունը։ Մենք հինգ տարում չորս անգամ հաղթել ենք Չեմպիոնների լիգայում, ու կարծես թե շատ մարդկանց է դուր գալիս, որ «Ռեալն» այժմ այսպիսի իրավիճակում է, բայց ես մի բան գիտեմ, որ «Ռեալին» երբեք պետք չէ անտեսել»։
«Մենք հանգստություն ենք պահպանում են պատասխանատվությամբ ենք մոտենում դրությանը։ Մենք պետք է դուրս գանք խաղադաշտ, ողջ ուժերը ներդնենք, իսկ երբ ցանկալի արդյունք չենք ստանում, դաշտից տխուր ենք հեռանում։ Մենք ենք պարտավոր գոլեր խփել, պաշտպանել սեփական դարպասն ու բոլորից լավ գիտենք, թե ինչ մթնոլորտ է հանդերձարանում։ Այն շատ հանգիստ է ու վստահ։ Մենք վստահ ենք մեր ուժերին ու գիտենք, որ կարող ենք շրջել այս իրադրությունը»։
Անհանգստություն.
«Մենք անհանգստացած ենք, քանի որ չենք ստանում ցանկալի արդյունքը։ Եղել են խաղեր, որոնցում արժանի չէինք հաղթանակի, բայց նաև արժանի չէինք պարտության։ Պետք է գտնենք բալանսը, փորձենք դարպասների առաջ ավելի լավ գործել, ու սրանք մանրուքներ են, որոնք կարևոր են դառնում, երբ խոսքը գնում է արդյունքի մասին։ Ես բախտին շատ չեմ հավատում, այլ հավատում եմ քրտնաջան աշխատանքին։ Այժմ գործերը լավ չեն դասավորվում, բայց դա կարող է մեկ օրում փոխվել։ Ես լիովին վստահում եմ այս թիմին, մենք հաղթողներ ենք ու ցույց ենք տվել դա»։
Շրջման կետ.
«Հուսով եմ, որ այս խաղը կլինի այդպիսին։ Պետք է լավ խաղանք, երկրպագուներին ուրախացնենք ու կարող ենք այդպիսով շրջել իրադրությունը»։
Վերադարձ.
«Վիրահատությունից հետո շարք վերադառնալը, հատկապես երբ կարերը դեռ քանդված չեն, շատ դժվար է։ Ես շատ ուրախ եմ, որ նորից խաղում եմ, նախատեսվածից շուտ եմ վերադարձել շարք ու ցանկանում եմ օգնել թիմին, վերադառնալ լավագույն մարզավիճակիս ու ֆիզիկապես նորից ուժեղ լինել»։
Los Merengues, Realmadrid.am