HalaMadrid TV MOBILE

Ռոնալդուի մոլուցքից՝ թիմային աշխատանք
16:01:27 04.09.2018

Կասկած չկա նրանում, որ «Ռեալ Մադրիդը» փոխվել է ոչ միայն նոր խաղային համակարգի ներդրման արդյունքում, որը իր հետ բերեց Խուլեն Լոպետեգին, այլ նաև այն պատճառով, որ Կրիշտիանու Ռոնալդուի ժամանակաշրջանին փոխարինելու եկավ «Ռեալի» նոր հարձակվողական մոդելը։ Մադրիդի «Ռեալը» դարձավ ավելի փոխլրացնող, քան անհատակենտրոն։ Պորտուգալացու՝ «Յուվենտուս» տեղափոխությունը թույլ տվեց հարձակման գծում պարտականությունները ավելի համաչափ բաշխել։ Հենց թիմում մնացած ֆուտբոլիստները առավել քան ջանքեր գործադրեցին, որ լուծենՌոնալդուի հեռանալուց հետո առաջացած գոլ խփելու խնդիրը։

Աստղի տրանսֆերը «Յուվենտուս» ստիպեց «Ռեալին» նոր հարձակվողական մոդել կառուցել։ BBC եռյակը դարձավ BBA, որտեղ Մարկո Ասենսիոն շատ ավելի մեծ օգուտ է բերում՝ ստանալով մեկնարկային կազմում առաջացած թափուր տեղը։ Լոպետեգին ու ակումբը սպասում էին, որ իսպանացին քայլ առաջ կկատարի ու կսկսի թիմում ավելի կարևոր դերակատարում ունենալ, ինչն էլ և նա անում է։ Այս մրցաշրջանում Լոպետեգին արդեն հասկացնել է տվել, որ կառավարելու է թիմը՝ 16-17 ֆուտբոլիստի համարելով հիմնական կազմի խաղացողներ, բայց միևնույն ժամանակ կան խաղը ուժեղացնելու մի շարք տարբերակներ պահեստայինների նստարանին, ու շաբաթից շաբաթ նա ռոտացիա է կիրառում՝ չվատացնելով խաղի որակը։

Ակումբից դուրս շատերը մատնացույց են անում Գարեթ Բեյլին՝ որպես «Ռեալում» Ռոնալդուի արժանի փոխարինող. դա է պահանջում նրա խաղամակարդակը, պոտենցիալն ու նույնիսկ աշխատավարձը։ Մրցաշրջանի այս հատվածում արդեն պարզ է դարձել, որ ուելսցին կարող է իրեն լավ կողմից ցույց տալ. արդեն թվում է, որ նա ամրապնդվել է ու իրեն զգում է թիմի համար հատկապես կարևոր ֆուտբոլիստ։ Բացի այդ, Բեյլի համար շատ կարևոր է, որ մինչ այժմ նա վնասվածքներ չի ստացել, որոնք նրան կարծես հետապնդում էին «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր։ Գարեթը իրեն ուժեղ է զգում, մարզվում է, նրա խաղում չկան բացեր. թիմը միայն շահում է դրանից։ Բեյլը միշտ էլ այն խաղացողն է եղել, ով կարևոր գոլեր է խփում, բայց նա մի փոքր Ռոնալդուի ստվերում էր գտնվում ու ավելի շատ դիտվում էր որպես նրան օգնական։

Եթե կա մի ֆուտբոլիստ, որ կերպարանափոխվել է Լոպետեգիի «Ռեալում», ապա դա Կարիմ Բենզեման է. ֆրանսիացին լիովին օգտվեց պորտուգալացու հեռանալուց՝ ցույց տալով, թե հատկապես ինչ կարող է առաջարկել, երբ խոսքը գնում է գոլեր խփելու մասին։ Նա այլևս ստիպված չէ զոհի կարգավիճակում լինել՝ ազատ գոտիներ առաջացնելով ու գոլային պահեր ստեղծելով «Ռեալի» արդեն նախկին «7»-ի համար։ Բենզեման կրկին ամրապնդվում է որպես իսկական «9» համար։ Նրա հաշվին Լա լիգայի առաջին երեք տուրերից հետո արդեն 4 գոլ կա, ինչը նրա լավագույն մեկնարկն է «Ռեալ» տեղափոխվելու օրվանից ի վեր։

Քանի դեռ հարձակման գիծը կազմում են Բենզեման, Բեյլը և Ասենսիոն, «Ռեալը» խփած գոլերի խնդիր չի ունենա մրցաշրջանի ընթացքում։ Ֆրանսիացին կլինի մրցակիցների գլխավոր ահ ու սարսափը, մինչդեռ թիմակիցները, ինչպես և ակնկալվում է, իրենց ներդրումը կունենան թիմի արդյունքներում։ Նաև ենթադրվում է, որ արդյունավետության առումով իրեն լավ կդրսևորի նաև Սերխիո Ռամոսը, քանի որ հենց նա է դարձել թիմի հիմնական 11 մետրանոց իրացնողը։

Նախկինում խփած գոլերի համար պատասխանատու էր «Ռեալի» միայն մեկ ֆուտբոլիստ, բայց այժմ գոլերը բոլորի գործն են։ Կրիշտիանուն արդեն պատմություն է, իսկ Մադրիդի «Ռեալը» գոլեր խփելու այլ եղանակներ է գտել։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 7828 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33