HalaMadrid TV MOBILE

Ռամոս. «Կլոպին խորհուրդ կտամ զբաղվել իր գործերով»
12:50:49 15.08.2018

«Ատլետիկոյի» դեմ խաղին ընդառաջ Սերխիո Ռամոսը պատասխանել է լրագրողների հարցերին ու խոսել առաջիկա խաղի մասին։

«Մեծ պատիվ է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի համար պայքարելը, ամեն անգամը, երբ մասնակցում ես այս խաղին, նշան է, որ շատ լավ աշխատանք ես կատարել։ Երրորդ անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուց հետո մեր պարգևը այս մի տիտղոսը հերթական անգամ պաշտպանելու հնարավորությունն է։ Մենք հնարավորություն ունենք մրցաշրջանը սկսել տիտղոսի նվաճումով, ինչի համար էլ շատ ոգևորված ենք»։

Թիմի կազմի ուժեղացման մասին.

«Այսպիսի հարցերը մեր որոշելու բանը չեն։ Մենք ողջունում ենք այն ֆուտբոլիստներին, որոնք ցանկանում են միանալ մեր թիմին։ Ռոնալդուի հեռանալը մեծ կորուստ էր, բայց քանի դեռ առկա է շարունակաբար աճելու ու բարելավելու ձգտումը ու հաղթանակների ծարավը, չենք կարող թույլ տալ, որ մեկ ֆուտբոլիստի կորուստը գերակա լինի ակումբից ու նրա տարբերանշանից։ Շատ հաճախ թիմի մենթալիտետն ավելի կարևոր է, քան մեկ առանձին ֆուտբոլիստը»։

Կուրտուայի մասին.

«Մենք չենք դատում որևէ ֆուտբոլիստին իր անցյալով։ «Ռեալը» միշտ էլ գրկաբաց ընդունում է մեծագույն ֆուտբոլիստներին, իսկ այն, թե ով կհեռանա կամ կմիանա թիմին, մեր որոշելիքը չէ։ Մենք փորձում ենք օգնել նորեկներին հնարավորինս արագ հարմարվել թիմին ու ցուցադրել որոշակի խաղամակարդակ կամ ավելի լավ խաղալ, քան նախկինում, քանի որ նրանք արդեն իսկ լավ են դրսևորել իրենց, եթե հայտնվել են այս ակումբում»։

«Տարիներ շարունակ «Ռեալում» դարպասապահի դիրքի շուրջ տարատեսակ բանավեճեր էին տեղի ունենում, բայց նախկինում ու հիմա մենք ունենք հիանալի դարպասապահներ, ու Կուրտուայի ժամանումը նշանակում է, որ այդ դիրքում եղած մեծ մրցակցությունն այժմ ավելի մեծ կլինի։ Ցանկացած բան, որ կօգնի ուժեղացնել այս թիմը, արդեն իսկ դրական է մեզ համար։ Ոչ ոք չի պատրաստվում մատնացույց անել այն, որ նա նա ժամանակին խաղացել է «Ատլետիկոյում»։

Եզրափակիչն՝ Էստոնիայում.

«Մենք չենք որոշողը, թե որտեղ անցկացվի սուպերգավաթի խաղը։ Մենք միշտ գերադասում ենք խաղալ Մադրիդին ավելի մոտ քաղաքներում, բայց մեր ակումբի հեղինակությունը նշանակում է, որ ամբողջ աշխարհում ունենք բազմաթիվ երկրպագուներ, իսկ եզրափակիչն Էստոնիայի պես երկրին հնարավորություն է տալիս ավելի մոտիկից զգալ «Ռեալի» ներկայությունը։ Մարզադաշտի տարողությունը մի փոքր քիչ է, բայց չպետք է կենտրոնանանք դրա վրա։ Միշտ էլ հիասքանչ զգացողություն է եզրափակիչ ընդունելը, ինչպես նաև դրանց մասնակցելը, ու մենք ուրախ ենք, որ ընդունող երկիրը բավականություն է ստանում խաղից»։

Կլոպի հայտարարությունների մասին.

«Հարգում եմ յուրաքանչյուրի կարծիքն ու արդեն իսկ ասել եմ իմ կարծիքը։ Կրկնում եմ, որ որևէ պահի չեմ ցանկացել քաշել Սալահի ձեռքից, իրականում հենց նա է բռնում իմ ձեռքից, իսկ հետո մենք պայքարում էինք գնդակի համար։ Ես չեմ մտել այդ պայքարի մեջ նրան վնասելու մտադրությամբ։ Կլոպը ցանկանում է արդարացնել, թե ինչու է իր թիմը պարտվել եզրափակչում, ու առաջին անգամը չէ, որ նա պարտվում է եզրափակչում, այնպես որ Կլոպին խորհուրդ կտամ կենտրոնանալ իր գործի վրա ու մեզ՝ ֆուտբոլիստներիս, ովքեր տարիներ շարունակ բարձր մակարդակի խաղ են ցուցադրում, հանգիստ թողնել, և եկեք տեսնենք, թե արդյոք նա նորից նույն բաները կասի։ Երբ տեղի էր ունենում տարվա լավագույն մարզչի քվեարկությունը, նա առաջիններից մեկն էր, ում ձայն տվեցի, որ նա մի փոքր հանդարտվի»։

Ռոնալդուի մասին.

«Մենք պետք է ավելի ուշադիր կարդանք Ռոնալդուի արած հայտարարությունները։ Մենք այստեղ միշտ էլ մեկ ընտանիք ենք եղել, ու ես վստահ չեմ, թե նա ինչ նկատի ուներ, արդյո՞ք նա խոսում էր հանդերձարանի մասին, ակումբի ղեկավարության թե երկուսի մասին միասին։ Ես կարող եմ խոսել ակումբի ներսում դրվածքի ու հանդերձարանում մթնոլորտի մասին ու վստահ եմ, որ մեր հաջողության բանալին եղել է այն, որ մենք միշտ եղել ենք մեծ ընտանիքի մի մասը, իսկ այդ ընտանիքը միշտ եղել է այստեղ ու կլինի։ Նման կարևորության ու հզորության ֆուտբոլիստի հեռանալը միշտ էլ բացասական է անդրադառնում, բայց դա չի նշանակում է, որ «Ռեալը» պետք է դադարի տիտղոսներ նվաճել, քանի որ մենք պահպանելու ենք նույն ամբիցիաները, ոգևորվածությունն ու ծարավը, որ մինչ այս եղել է»։

«Ակումբի պատմության մեջ «Ռեալը» միշտ էլ ունեցել է թե մեծագույն ֆուտբոլիստներ, թե մի փոքր ավելի թույլ, բայց միշտ էլ ակումբը եղել է ամեն ինչից վեր։ «Ռեալը» կշարունակի հաղթանակներ տանել նույնիսկ Ռոնալդուի հեռանալուց հետո, նույնիսկ առանց Զիզուի ու այն ժամանակ, երբ թիմի առանցքային ֆուտբոլիստներ հեռանան։ Կգա նաև մեր հեռանալու ժամանակը, իսկ «Ռեալը» հավերժ է, քանի որ այս ակումբի մեծությունն հենց նրանում է, որ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում, «ՌԵալը» շարունակում է հաղթանակներ տանել։ Ռոնալդուն որոշեց ավարտել այս փուլն, ու մենք լիովին հարգում ենք նրա որոշումը, և եկեք հուսանք, որ նա նույն կերպ կվարվի»։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4011 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33