Առաջիկա ամռանը Մադրիդի «Ռեալը» կրկին կմասնակցի International Champions Cup մրցաշարին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Այստեղ «Ռեալը» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի», «Յուվենտուսի» ու «Ռոմայի» հետ։
Վեցերորդ տարին անընդմեջ «Ռեալը» կմասնակցի այս մինչմրցաշրջանային մրցաշարին։ Առաջինը «Ռեալը» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում, որտեղ նախորդ տարի կայացավ Էլ Կլասիկոն։
Հաջորդը կլինի «Յուվենտուսը», որի դեմ խաղը կկայանա Մերիլենդի «Լենդովեր» մարզադաշտում օգոստոսի 4-ին։ Այնուհետև օգոստոսի 7-ին «Ռեալը» կմեկնի Նյու Ջերսի, որտեղ «Մետլայֆ Ստեդիում» մարզադաշտում կխաղա «Ռոմայի» հետ։
Los Merengues, Realmadrid.am