HalaMadrid TV MOBILE

Զիդան. «Ոչ ոք չի կարող փոխել այս ակումբի պատմությունը, որը լավագույնն է ֆուտբոլում»
12:06:07 15.04.2018

«Մալագայի» դեմ խաղից առաջ Զինեդին Զիդանը ներկայացել է մամուլի ասուլիսի։

«Պատճառ չկա մտածելու, որ այս խաղն ավելի բարդ է լինելու, քան մնացածը։ Չեմպիոնների լիգայից հետո միշտ էլ դժվար է լինում խաղալ, քանի որ մենք շատ ուժեր ծախսեցինք։ Այս երեք օրերի ընթացքում ճիշտ ենք բաշխել ծանրաբեռնվածությունն ու պատրաստ ենք Լա լիգայի հերթական խաղում լավ ֆուտբոլ ցուցադրելուն»։

«Մալագան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը, չնայած նրանք արժանի չեն դրան։ Երբ դիտում ես նրանց խաղերը, զարմանում ես, որ նրանք այդ տեղում են։ Գիտենք, որ պետք է դուրս գանք խաղադաշտ հաղթելու համար, չնայած բարդ խաղ է սպասվում մի թիմի դեմ, որն իր ողջ ուժերը կներդնի։ Պետք է պատրաստ լինենք ու փորձենք շարունակել լավ արդյունքների շարքը»։

«Բավարիայի» մասին.

«Մենք որևէ առավելություն չունենք։ Մրցելու ենք շատ ուժեղ թիմի դեմ։ Եթե որևէ առավելություն կա էլ, դա պատասխան խաղը տանն անցկացնելն է, բայց ավելի շուտ այստեղ շանսերը 50-50 են։ Նրանք այս տարի ավելի լավ են խաղում ու շատ լավ կառուցված թիմ ունեն։ Մենք գիտենք, թե ինչպիսի լավ ակումբ է «Բավարիան», ու ես վստահ եմ, որ նրանք բարդացնելու են մեր կյանքը։ Այս տարի նրանք ավելի ուժեղ թիմ են, շատ գոլեր բաց չեն թողնում ու լավ մարզավիճակում են»։

Խամեսի մասին.

«Նա լավ ֆուտբոլիստ է ու շատ լավ մրցաշրջան է անցկացնում։ Նա «Բավարիայի» լավագույն խաղացողներից է»։

Մրցավարների վրա գործադրվող ճնշման մասին.

«Այդպիսի բաների մասին չեմ մտածում։ Մենք կենտրոնացած ենք միայն լավ մարզվելու վրա, ոգևորված ենք, ու ոչ ոք չի կարող մեզանից խլել հաջողությունը, եթե ամեն ինչ ճիշտ անենք։ Մրցավարները փորձում են կատարել իրենց աշխատանքը։ Չեմ հավատում, որ նրանցից որևէ մեկը կփորձի վնասել թիմերից մեկին՝ վատ կատարելով իր գործը»։

Քննադատության մասին.

«Ամեն մարդ իր կարծիքն ունի այդ 11 մետրանոցի դրվագի մասին։ Բայց կան մարդիկ, որ դա անվանում են «գողություն»... Դա ինձ բարկացնում է։ Մենք չենք կարող փոխել դա, բայց ես հենց այսպես եմ կարծում։ Ես պաշտպանելու եմ իմ ֆուտբոլիստներին, քանի որ նրանք մեծ ջանքեր գործադրեցին, ու նույնիսկ չի քննարկվում, որ մենք արժանի էինք հաջորդ փուլ անցնելուն։ Մարդիկ իրավունք ունեն կարծիք արտահայտել, բայց մենք շատ լավ խաղացինք ու կիսաեզրափակչում ենք»։

«Ամոթ է, որ սա անվանում են գողություն։ Այս խոսքերը բարկացնում են ինձ։ Կարող եք շարունակ քննարկել՝ կա՞ր 11 մետրանոց, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ կար, մյուսները մտածում են՝ չկար։ Իսկ ոմանք սա անվանում են գողություն... Վերջ տվեք։ Չեմ կարողանում հավատալ, որ մարդիկ նման բաներ են ասում։ Մենք կենտրոնացած ենք միայն մարզվելու ու պատրաստ լինելու վրա»։

Հակամադրիդիզմ.

«Չեմ ցանկանում այս հարցով բանավեճի մեջ մտնել։ Մարդիկ չպետք է մտածեն, որ դա գողություն էր։ Նրանք կարող են լինել հակամադրիդիստ, բայց ոչ ոք չի պատրաստվում փոխվել։ Մենք պարզապես պետք է շարունակենք անել այն, ինչ մինչ հիմա արել ենք, ու շատ աշխատենք։ Ոչ ոք չի կարող փոխել այս ակումբի պատմությունը, որը լավագույնն է համաշխարհային ֆուտբոլում»։

Վերջին օրերի բանավեճերի մասին.

«Ինձ համար դա նորմալ է։ Սպասելի էր, որ այդ մասին շատ են խոսելու։ 11 մետրանոցը նշանակվել է, ու ես չգիտեմ, թե ինչի մասին են մարդիկ այդքան վիճում։ Դրվագի մասին ամեն մեկն իր կարծիքը կարող է ունենալ։ «Յուվեն» լավ խաղ ցուցադրեց, բայց մենք կարողացանք գոլ խփել ու կիսաեզրափակչում ենք։ Կարծում եմ, որ վերջին օրերին եղած խոսակցություններն արդեն անցել են չափն ու սահմանը»։

Բուֆֆոնի արձագանքի մասին.

«Նա այդ խոսքերն ասել է, երբ դեռ կրքերը թեժ էին։ Պետք է ընդունել նրա զգացմունքները, բայց մենք վստահ ենք, որ արժանիորեն ենք անցել կիսաեզրափակիչ»։

«Ռեալի» դեմ տարվող հակաքարոզչության մասին.

«Այդպիսի բան կա, այո, բայց մենք դրա դեմ ոչինչ չենք կարող անել։ Ես պարզապես կարող եմ ասել, որ այն ամենն, ինչ խոսվում է, իրականությանը չի համապատասխանում։ Մենք միայն պատրաստվում ենք լավ աշխատանք կատարելուն։ Մենք չենք կարող մի քանի օրում աշխարհում լավագույնից վերածվել մի թիմի, որը գողանում է հաղթանակը։ Ես երբեք չեմ թռչում երկնքում կամ իջնում շատ ցածր մակարդակի վրա, մենք միշտ փորձում ենք պահպանել մեր մակարդակը։ Երկու խաղերի արդյունքով մենք շատ լավ խաղացինք ու արժանիորեն անցանք մյուս փուլ։ Այն ամենն, ինչ ասվում է, սուտ է»։

«Յուվենտուսի» դեմ խաղի արդյունքի մասին.

«Այդ խաղն ինձ մոտ կասկածներ չի թողել։ Չէի մտածում, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ, բայց հենց սրանով է ֆուտբոլը յուրահատուկ։ Նրանք շատ լավ խաղ անցկացրին, իսկ մենք՝ վատ, բայց երբ չես կարողանում գոլ խփել, ավելի նյարդային ես դառնում։ Այնուամենայնիվ, պայքարի տեսանկյունից շատ լավ խաղ էր»։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4792 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33