ՈՒԵՖԱ-ն որոշել է չպատժել «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին այն բանից հետո, երբ ստացել է խաղի մրցավարի արձանագրությունը։
Արձանագրության մեջ նշված չէ, որ ֆուտբոլիստը գտնել է «խաղադաշտի մակարդակի» վրա, չնայած Ռամոսը լքեց VIP օթյակն ու իջավ խաղադաշտ տանող թունելի մոտ՝ չդիմանալով խաղի լարվածությանը։
Այս տեղեկատվությունը վերջնականապես հաստատվել է, ու ՈՒԵՖԱ-ն փակել է գործը։ Սա նշանակում է, որ Սերխիո Ռամոսը կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ կիսաեզրափակիչ երկու խաղերին էլ։
Los Merengues, Realmadrid.am