HalaMadrid TV MOBILE

«Մարսիացին, հրեշը, լեգենդը...». Միջազգային մամուլի անդրադարձը
17:03:37 04.04.2018

Կրիշտիանու Ռոնալդուի շրջադարձ գոլն արձագանք է ստացել ողջ աշխարհում, ու միջազգային մամուլը տարբեր կերպ է արձագանքել այս հարվածին։

Իսպանական Marca-ի օրաթերթը լույս է տեսել այսպիսի նկարագրությամբ. «Կրիշտիանուն շարունակում է իր լեգենդը։  Գոլը, որի մասին նա երկար ժամանակ է երազում էր ու փորձում էր խփել, կայացավ «Ռեալի» համար հիշարժան խաղում, իսկ «Յուվենտուս Ստեդիումում» հավաքված երկրպագուները հոտնկայս ծափահարեցին նրան»։

AS-ը գրում է. «Ո՞ր մոլորակից ես դու եկել։ Գոլ, որ բնութագրում է մի ողջ սերունդ, ու խաղում, որում «Ռեալը» գիտեր, թե ինչպես է պետք պայքարել ու գոյատևել»։

Կատալոնական El Mundo-ն գրում է. «Կրիշտիանու Ռոնալդուն թուրինյան անձրևոտ երկնքում գտավ արևի լույսը։ Թաց խոտածածկից երկու մետր բարձրության վրա նա կարողացավ խփել իր կյանքի լավագույն գոլը։ Շրջադարձ հարված, որի մասին նա տարիներ շարունակ մտածում էր, լուսանկար, որը պակասում էր պատմության լավագույն հարձակվողի ալբոմից, ու նա կարողացավ անել դա մի լեգենդար դարպասապահի դեմ խաղում՝ զարդարելով իր աշխատանքը»։

ABC-ն գրում է. «Պատմական շրջադարձ հարված։ Պորտուգալացին շրջադարձ հարվածով հաշիվը դարձրեց 0-2՝ լինելով մեջքով դեպի դարպասն ու օդի մեջ, իսկ «Յուվենտուսի» երկրպագուները կանգնեցին ու ծափահարեցին։ Կրիշտիանուն արվեստի գործ ստեղծեց։

La Razón-ը նշում է. «Կրիշտիանու Ռոնալդուն հիանալի գոլ է խփում շրջադարձ հարվածով, որը նրա երկրորդն էր Թուրինում, ու վճռում է դիմակայության ելքը»։

El País-ը ասում է, որ Ռոնալդուն «խփեց մի ողջ սերունդի գոլ։ Կրիշտիանուն հենց այսպիսին է ինչպես տուգանային հրապարակում, այնպես էլ ամպերում»։

Ֆրանսիա.

Ֆրանսիական L՛Equipe-ի շապիկին Ռոնալդուի լուսանկարին կից կարող եք կարդալ. «Մեկ այլ մոլորակից։ Արվեստի գործ՝ խփված երկրորդ կեսում, երբ CR7-ը ճախրեց օդում ու խոցեց Բուֆոնին, ով կանգնած մնաց իր տեղում։ Բացառիկ, անհավանական ժեստ էր, երբ «Յուվենտուս» մարզադաշտը ծափահարեց նրան»։

Իտալիա.

La Gazzetta dello Sport. «Բոլորը կանգնած են։ Ամեն ինչ փակված է։ Ռոնալդուի արվեստի գործը, որով հաշիվը դարձավ 0-2, ստիպեց «Յուվենտուս Ստեդիումի» 90 տոկոսին կանգնել ու ծափահարել։ Ռոնալդուի համար դժվար կլինի այլևս ինչ-որ բան ավելացնել իր կարիերային, բայց Ռոնալդուն հաստատ հատուկ տեղ կգտնի իր այս գոլի համար»։

Tuttosport-ը այսպես է բնութագրում. «Տոռնադո Ռոնադլո։ Կրիշտիանու Ռոնալդուն ՌԵԱԼ ֆենոմեն է։ «Օլիմպիկոն» ծափահարեց, իսկ «Յուվենտուսը»՝ նվաստացվեց։ Լավագույնին ծափահարեց ողջ մարզադաշտը։ Նա լավագույնն է, ու նրան տեսնելու համար միայն արժե վճարել տոմսի համար»։

Corriere dello Sport. «Կրիշտիանու Ռոնալդու Մարսիացին։ Խփում է երկու գոլ, մեկը՝ շրջադարձ հարվածով, գոլային փոխանցում կատարում Մարսելոյին երրորդ գոլի ժամանակ։ Լինում են երեկոներ, երբ պետք է հանձնվես իրականության առաջ։ Այսպիսի Կրիշտիանու Ռոնալդուի դեմ ուրիշ բան դժվար է անել»։

Արգենտինակա OLÉ. «ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ, ԽԵԼԱՀԵՂ, ԲՈԼՈՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ։ ԿՐԻՇՏԻԱՆՈՒՆ ՍՏԻՊԵՑ  ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ԾԱՓԱՀԱՐԵԼ ԻՐԵՆ»։

Պորտուգալիա.

Կրիշտիանուի հայրենիքի ամենահեղինակավոր պարբերականը՝ A Bola-ն, գրում է. «Հրեշավոր գոլ՝ Ռոնալդուից։ «Ռեալը» 0-3 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» Ռոնալդուի հերթական կախարդական երեկոյի շնորհիվ։ Պորտուգալացին երկու գոլ խփեց, մարզադաշտն էլ կանգնեց ու ծափահարեց»։

Record-ը խաղի հաշվետվությունը սկսում է այսպես. «Առանց խոսքերի։ Երեկոյի պահը սա էր. Ռոնալդուն խփեց շրջադարձ հարվածով գոլ, իր կարիերայի լավագույն գոլերից մեկը։ Դա այն գոլն էր, որ պակասում էր Ռոնալդուի հավաքածուում, ու որը նա այդքան ժամանակ փորձում էր խփել։ Դա ստացվեց այսօր՝ հնարավոր լավագույն ձևով»։

Անգլիա.

The Sun-ը գրում է. «Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլային աշխարհին թողեց զարմացած իր շրջադարձ հարվածով, որը նույնիսկ «Յուվենտուսի» երկրպագուներին ստիպեց կանգնել ու ծափահարել»։

The Daily Mail. «Սա բոլոր ժամանակների եվրոպական լավագույն գոլերից մեկն է մի խաղում, որում «Ռեալը» 0-3 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։

Ամերիկա

Արգենտինական Olé պարբերականը գրում է. «Կենդանի։ Ռոնալդուն ռիթմի մեջ է, երկու գոլ է խփում, մեկը՝ շրջադարձ հարվածով, մեկ գոլային փոխանցում կատարում, «Ռեալը» 3-0 հաշվով հաղթում է «Յուվենտուսին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում։ Զարմանահրաշ, խելահեղ, բոլորը կանգնած են։ Կրիշտիանու Ռոնալդուն էլ ծափահարություններ ստացավ «Յուվենտուսի» երկրպագուներից, որոնք արժանին մատուցեցին CR7-ի արվեստի գործը»։

Բրազիլական Globosporte-ն նշում է. «Կրիշտիանուն շրջադարձ հարվածով գոլ է խփում։ Ամեն մի մրցաշրջանում, ամեն մի վճռորոշ խաղում, Չեմպիոնների լիգայի ամեն մի խաղարկությունում նա իր անունը էլի ու էլի գրում է պատմության մեջ։ Այս երեքշաբթին տարբերվող չէր, երբ հարձակվողը երկու գոլ խփեց, որից մեկը՝ զարմանահրաշ շրջադարձ հարվածով։ Նաև գոլային փոխանցում կատարեց Մարսելոյին։ Իտալիայում այս գոլից հետո նա հոտնկայս ծափերի արժանացավ «Յուվեի» երկրպագուներից, ինչից հետո շնորհակալություն հայտնեց նրանց»։

«Կրիշտիանուն սիրում է նվաճումներ»,- գրում է ESPN-ը ,- «Ռեալը» մեկ ոտքով կիսաեզրափակչում է Ռոնալդուի հիանալի խաղի շնորհիվ, որին ի վերջո ծափահարեցին նաև անհյուրընկալ մարզադաշտի երկրպագուները այն բանից հետո, երբ նա շրջադարձ հարվածով հաշիվը դարձրեց 0-2։ Քիչ անց նա նաև գոլային փոխանցում կատարեց Մարսելոյին»։

The New York Times-ը արձանագրում է. «Տպավորիչ Ռոնալդու։ Նա տպավորիչ գոլ խփեց շրջադարձ հարվածով, որը երկրորդն էր այդ երեկոյում, ու օգնեց «Ռեալին» հաղթել «Յուվենտուսին»։

USA Today-ում կարելի է կարդալ. «Կրիշտիանուն մարդ չէ։ Անհնար է այլ կերպ բնութագրել այն, ինչ նա արեց «Ռեալի» համար Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Յուվենտուսի» դեմ խաղում»։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 6711 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33