«Լաս Պալմասի» դեմ խաղից առաջ Զինեդին Զիդանը մամուլի ասուլիս է ունեցել։
«Պետք է փորձենք հաղթանակ տանել, ինչպես միշտ։ Գիտենք, որ մրցաշրջանը «Լաս Պալմասի» համար բարդ է դասավորվում, բայց նրանք կարող են լավ խաղ ցուցադրել, ու դա շատ բան է ասում այդ թիմի մասին։ Մենք պետք է պատրաստ լինենք ու ուժեղ մեկնարկենք խաղում, ինտենսիվ գործենք ու լինենք ռիթմի մեջ՝ առանց մտածելու առաջնությունում նրանց դիրքի մասին, քանի որ Իսպանիայում փոքր թիմեր չկան»։
«Հավաքականների խաղերից հետո պետք է այժմ մտածենք մեր աշխատանքի մասին։ Ֆուտբոլիստները կարևոր խաղեր անցկացրին ու հիմա անհամբեր սպասում են «Լաս Պալմասի» հետ հանդիպմանը, դեռևս չենք մտածում Չեմպիոնների լիգայի խաղի մասին։ Իհարկե, Թուրինում կայանալիք խաղը մեր մտքում է, բայց դրան պատրաստվելու համար նախ պետք է այս խաղում լավ հանդես գանք»։
Ռոտացիաների մասին.
«Իսկոն ու Ռամոսը հարվածներ են ստացել ու այդ պատճառով թիմի հետ չեն մեկնել Գրան Կանարիա։ Նրանք, ովքեր մեկնում են այս խաղին, պետք է պատրաստ լինեն, քանի որ «Լաս Պալմասը» վատ իրավիճակում է ու կարող է մեծ անակնկալ մատուցել։ Մեր նպատակն է շարունակել այն նույն կերպ, ինչպես աշխատել ենք մինչ հիմա՝ քայլ առ քայլ առաջ շարժվելով ու կենտրոնանալով առաջնության վրա»։
Իսկոյի մասին.
«Ես շատ գոհ եմ Արգենտինայի դեմ նրա ցուցադրած խաղից։ Նրա խոսքերը մարդիկ մեկնաբանում են այնպես, ինչպես ցանկանում են, բայց դա ինձ չի անհանգստացնում։ Ես Իսկոյի հետ խոսել եմ նրա խնդիրների մասին։ Ես անարդար չեմ վարվում Իսկոյի հետ, նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար։ Սիրում եմ Իսկոյին ու այն, ինչ նա անում է։ Ճիշտ է, նա ցանկանում է շատ խաղալ, բայց մյուսներն էլ են ցանկանում։ Ես 25 ֆուտբոլիստ ունեմ ու ամեն մի խաղում պետք է ընտրություն կատարեմ։ Միշտ էլ ոմանք չեն խաղա։ Իսկոն Մադրիդի «Ռեալում» է ու կմնա մեր թիմում նաև ամառվանից հետո»։
Բեյլի մասին.
«Նա պատրաստ է խաղալ։ Գարեթը Ուելսի կազմում երկու խաղի մասնակցեց, իսկ առաջիկա խաղում կլինի մեր թիմի կազմում»։
Los Merengues, Realmadrid.am