Այսօր երեկոյան «Ռեալն» արդեն կմեկնի Գրան Կանարիա, որտեղ վաղը կմրցի «Լաս Պալմասի» դեմ։ Այդ խաղում թիմին չեն օգնի Իսկոն ու Սերխիո Ռամոսը, ինչպես նաև մի քանի այլ խաղացողներ, որոնք բաց են թողել այսօր առավոտյան կայացած մարզումը։
Իսպանիայի հավաքականի կազմում անցկացնելով երկու հանդիպում՝ Իսկոն վերադարձել էր «Ռեալի» տրամադրության տակ թեթև վնասվածքով, ու ակումբում չեն ուզում ռիսկի դիմել և որեշել են խնայել նրան Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսի» դեմ առաջիկա խաղի համար։
Նմանապես, Կեյլոր Նավասը, Մարսելոն, Սերխիո Ռամոսը և Կրիշտիանու Ռոնալդուն ևս չեն մասնակցի վաղը կայանալիք խաղին։ Զիդանը որոշել է նրանց ևս հանգիստ տրամադրել։
Այսպիսով, Զիդանը վաղը մեկնարկային կազմում տեղ կհատկացնի Կիկո կասիլյային, Տեո Էրնանդեսին, Մարկոս Լյորենտեին, Մարկո Ասենսիոյին, Գարեթ Բեյլին, Լուկաս Վասկեսին ու Կարիմ Բենզեմային։ Այս խաղացողների մի մասը չեն մասնակցել հավաքականների խաղերին, իսկ մյուս մասն էլ ավելի քիչ խաղաժամանակ է ստացել։
Los Merengues, Realmadrid.am